Կանանց միամսյակը մեկնարկեց․ այսօր Մարտի 8-ն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նկար

Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը։ Մարտի 8-ը որպես տոն հաստատվել է 1910 թվականին, իսկ առաջին անգամ նշվեց 1911 թ.-ին 4 երկրներում՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա: 1912 թ.-ին օրը նշվել է մարտի 12-ին, իսկ 1913-ին Գերմանիայում՝ մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում` մարտի 9-ին, Ռուսաստանում և Ֆրանսիայում` մարտի 2-ին: Եվ միայն 1914 թ.-ի մարտի 8-ին տոնը միաժամանակ նշվում է նույն օրը 6 երկրներում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում և Շվեկցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

Հայաստանում օրը նշվում է 1919 թվականից: Հայաստանն այն եզակի երկիրն է, որտեղ Կանանց միջազգային տոնի օրը մեկնարկում է հասարակության կողմից հռչակված ոչ պաշտոնական միամսյակը, որն ավարտվում է ապրիլի 7-ին՝ մայրության ու գեղեցկության օրը:

Առաջին աշխարահամարտը Եվրոպային ստիպում է մոռանալ տոները, բայց Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունից անմիջապես հետո կանանց միջազգային տոնը կրկին հիշվում է և ստանում պաշտոնականի կարգավիճակ: 1965 թ.-ից Խորհրդային միությունում օրը համարվել է ոչ աշխատանքային: 1975 թ.-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվել է հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975 թ.-ը ճանաչեց Կանաց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977 թ.-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:

նկար

Մարտի 8-ն այսօր նշում են միայն նախկին Խորհրդային հանրապետություններում: ԱՊՀ երկրներից Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում: Ուկրաինայում տոնը նշվում է որպես Կանանց միջազգային օր, իսկ Բելառուսում և Ուզբեկստանում՝ միայն Մայրության օր: Տոնը նշվում է նաև Վրաստանում: Եվրոպական երկրներում մարտի 8-ը գրեթե մոռացության է մատնված:

Անկախությունից հետո Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանքային ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խորն արմատներ էր գցել ևւ դարձել հայերի սիրված տոներից, որ Մարտի 8-ը վերականգնվեց:

նկար

Լուսանկարում՝ Կլարա Ցետկինա

Այս օրվա հետ կապված ամենաառաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքային վատ պայմաններն էին: Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինայի անվան հետ, որը կազմակերպում է կանանցից կազմված հեղափոխական ջոկատ, որը կանանց, այսպես ասած անզուսպ էներգիան ուղղորդում է շահագործողների դեմ պայքարին:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս