Խաղաղությունն է այն նախապայմանը, որի դեպքում հնարավոր է խոսել առողջության մասին․ ԱՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ան

«Խաղաղությունն է այն նախապայմանը, որի դեպքում հնարավոր է խոսել առողջության մասին, ստեղծել վստահության մթնոլորտ: Դրան հնարավոր է հասնել` ներդրում անելով մարդկային կապիտալի մեջ և ուժեղացնելով այն»: Այդ մասին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ասել է Կոպենհագենում ԱՀԿ «Բարեկեցության տնտեսության համատեքստում առողջության վերաբերյալ լուծումների որոնում» համաժողովի իր ելույթում՝ խոսելով առողջապահական համակարգի մարտահրավերների և վստահության մասին:

Նանուշյանը կարևորել է պետական ներդրումներն առողջապահության և կրթության ոլորտում: Նրա խոսքով` առողջության համապարփակ ապահովագրությունը ևս ներդրում է, որը պետության նկատմամբ վստահության աստիճանը կբարձրացնի:

--00—ՍՊ

 

--00—ՍՊ