Հալեպի նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

l-0x90wh-1080x630z-0.7278

Այսօր 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայի Հալեպի նահանգում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից։

Ըստ սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Երևանի ժամանակով 13:04-ին) Հալեպ քաղաքից մոտ 239 կմ հյուսիս-արևելք: Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը լուրջ ավերածություններ են արել նաև Սիրիայում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ