Ողբերգական ելք էր, շատ եմ ցավում․ Զատուլինը՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

zat

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնից ազատվելու մասին լուրին։

Զատուլինը Վարդանյանի հրաժարականը կապել է ադրբեջանական կողմի ճնշման հետ։ Այդ մասին պատգամավորը ասել է «Խոսում է Մոսկվան» ռ/կ-ին տված զրույցում․

«Ես շատ եմ ցավում, քանի որ Վարդանյանի հայտնվելը կարևոր էր․ այն հույս էր ներշնչում Լեռնային Ղարաբաղի տառապող բնակչության մոտ, որ նրանք չեն լքելու իրենց տունը։ Ամենայն հավանականությամբ, Վարդանյանը թերագնահատել է իր վրա ճնշման աստիճանը»,- նշել է նա։ 

--00—ՍՊ