Բաքուն ի՞նչ կապ ունի Ռուբենի պաշտոնավարման կամ պաշտոնանկության հետ․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
 

db

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը անդրադարձել է Արցախում հնարավոր պաշտոնանկությունների մասին լուրերին․

«Եթե հանկարծ Արցախում լինեն պաշտոնանկություններ, ինչո՞ւ պետք է դա կապ ունենա Բաքվի հետ։ Բաքուն ի՞նչ կապ ունի Ռուբենի պաշտոնավարման կամ պաշտոնանկության հետ։ Ի՞նչ տարաձայնություններ պետք է լինեն Արցախի ապագայի վերաբերյալ, ո՞վ է ինչ պաշտպանում, եւ ո՞վ չի պաշտպանում։ Խնդիրը պետք է ճիշտ ձեւակերպել՝ Արցախում գոյություն ունի միասնական մոտեցում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ սա տասնամյակներ շարունակ մեր մոտեցումն է, պետք չէ կապել մեկ մարդու հետ։ Ադրբեջանը մեզ ատում է, ժողովուրդը չէ, պետությունը, եւ բոլորս միակարծիք ենք, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա բոլորիս մոտեցումն է։ Եվ Ռուբենը որեւէ նոր բան չի ասել»,- գրել է նա։ 

--00—ՍՊ