Նարեկ Սարգսյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Screenshot 2023-02-23 153209

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 23-ին, շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի և նրա կնոջ դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

Նիստը նախագահում էր դատավոր Աշխեն Ղարսլյանը, դատախազության ներկայացուցիչը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն էր։ Պատասխանող կողմից դահլիճում էր Նարեկ Սարգսյանի կնոջ՝ Աննա Նիկոյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Նարեկ Սարգսյանը ներկայացուցիչ չունի, ինքն էլ չէր եկել նիստին։

Դատախազ Տիգրան Ենոքյանը միջնորդեց թույլատրել հայցի առարկայի փոփոխությունը և ընթերցեց խնդրամասը։

--00—ՅՄ