ԲՏԱՆ տեղակալը 3 օրով մեկնում է Փարիզ․ Ֆրանսիա-Հայաստան 1-ին տնտեսական գագաթնաժողին է մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը 3 օրով մեկնում է Փարիզ:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

  1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին 2023 թվականի փետրվարի 23-25-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
  2. Դավիթ Սահակյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:     --00—ԼՄ