Առաջին աշխատանքային օրս է… վարչապետի նորանշանակ օգնականը հարցերին չպատասխանեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Շիրակի նախկին մարզպետ, օրերս վարչապետի օգնական նշանակված Նազելի Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, որոնք կապված էին սահմանամերձ Ազատ գյուղի կացարանում զինվորների զոհվելու հետ։

Նա հայտարարեց, թե իր առաջին աշխատանքային օրն է և արագ մտավ կառավարական շենք։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից զոհված զինվորների հարազատները ակցիա էին անցկացնում նախ պաշտպանության նախարարության, ապա՝ կառավարության շենքի մոտ։

Այս պահին նրանք գործադիրի շենքի ներսում հանդիպում են անցկացնում կառավարության ներկայացուցիչների հետ։

--00—ՅՄ