ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը առաջին աշխատանքային օրն այցելել է Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

photo_2023-08-26_14-18-47

ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանն առաջին աշխատանքային օրը՝ օգոստոսի 25-ին, այցելել է Մատենադարան։

Այնտեղ Դանիելյանին հյուրընկալել է տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհավորելով ու մաղթելով հաջողություն և արդյունաշատ աշխատանք։

Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը եղել է Ձեռագրատանը, Վերականգնման և Թվայնացման բաժիններում, Թանգարանում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։ 

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը` վստահություն հայտնելով, որ նախանշված նոր ծրագրերը մեծապես կնպաստեն այս կարևոր կառույցի զարգացմանը։

--00—ՅՄ