ՀՀ ՊՆ փոխնախարարը ԵԽԽՎ համազեկուցողների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

pn

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

պն

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։