ՀՀ ՊՆ փոխնախարարն իր ռուս պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1105230

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Ֆոմինի հետ քննարկել է համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։

«Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վիճակը»,-նշված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության փոխնախարարներ Ալեքսանդր Ֆոմինը և Կարեն Բրուտյանը բանակցություններ Էին վարել անցյալ տարվա նոյեմբերի սկզբին՝ քննարկելով երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

--00—ՅՄ