Ա.Հարությունյանն ուզում է հասնել Ռ.Վարդանյանի պաշտոնանկությանը, բայց վախենում է հանրային արձագանքից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Քանի Անկարայի կողմից պատրաստակամություն չկա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը հայ-ադրբեջանականից տարանջատելու հարցում, Թուրքիայի հետ սահմանների բացման հետ կապված առաջընթաց չարժե ակնկալել: Թուրքիայի հետ սահմանի բացումը կապված է նրանից, թե ինչ առաջընթաց տեղի կունենա հայ-ադրբեջանական օրակարգում: 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ Անկարայում արված այն հայտարարությանը, որ Թուրքիայի հետ կա համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև՝ հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ:

Անդրադառնալով Արցախի ներսում առկա լարված քաղաքական վիճակին՝ քաղաքագետը նշեց, որ Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները վերջին մեկ ամսում բավականին լարված են, Արայիկ Հարությունյանը ցանկանում է հասնել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, բայց զգուշանում է հանրային արձագանքից: «Արայիկ Հարությունյանը ցանկանում է, որ Ռուբեն Վարդանյանը սեփական դիմումի համաձայն հեռանա, եթե ինքը պաշտոնից ազատի վերջինիս, ապա կարող է հանրային լուրջ դժգոհություններ լինեն, դա է պատճառը, որ Հարությունյանն արցախյան հանրության հետ հանդիպումներ է ունենում»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ