24-ամյա երիտասարդի մեքենայում հայտնաբերվել է 30 փաթեթ թմրանյութ․ նա կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Փետրվարի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Խարբերդի 24-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նույն օրը Երևանի Նաիրի Զարյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա «Նիսանն» էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացված հետքերով կաթուցիչ: Մեքենայում հայտնաբերվեց 30 փաթեթ թմրանյութ՝ մոտ 33 գրամ ընդհանուր քաշով:

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

24-ամյա երիտասարդը կալանավորվել է: Նշանակվել է փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ