Պապ թագավորը ղալաթ է արել, թե եկեղեցին ենթարկեցրել է իրեն, Փաշինյանը նույն ճանապարհով է փորձում գնալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Պապ թագավորը ղալաթ է արել, թե եկեղեցին ենթարկեցրել է իրեն, նա ընդամենը մի դրական քայլ է արել՝ Կաթողիկոսին արգելել է գնալ և Կեսարիայում ձեռնադրվել։ 24news-ի տաղավարում նշեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Արշակունիների արքայատոհմի Պապ թագավորի ընդհանրություններին՝ կապված Եկեղեցու նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին հարցին ի պատասխան։

«ՀՀ Սահմանադրության մեջ Հայ Առաքելական Եկեղեցուն առանձնահատուկ դեր է տված իր համար, որպեսզի եկեղեցին իր առաքելությունն իրականացնի, բանակում ո՞վ է իր առաքելությունն իրականացնում, բանակին ո՞վ է սատարում, Հայ եկեղեցին, իսկ եկեղեցի կառուցելը մեր հիմնական պարտականությունն է»,- իր խոսքում ընդգծց Սրբազան Աջապահյանը։

--00—ԱՊ