Ուշ է բանակի այս դիրքորոշումը, որին դեռ չեն միացել ոստիկանությունը և ԱԱԾ-ն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ես ամենասկզբում էլ ասել եմ և իմ զարմանքն եմ հայտնել, որ բանակը, ոստիկանությունը և ազգային ան­վտանգության մարմիններն այս հոգե­կան հիվանդին չեն հեռացնում, ուրեմն լավ է ուշ, քան երբեք, բավական ուշ է բանակի այս դիրքորոշումը, որին դեռ չեն միացել ոստիկանությունն ու Ազգա­յին անվտանգության ծառայությունը»: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Գլխա­վոր շտաբի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման վերաբերյալ: Նա նշեց, որ ԳՇ-ի այդ հայտարարու­թյունը պետք է լիներ դեռ սեպտեմբերի 28-ին. «Եթե լիներ սեպտեմբերի 28-ին, ապա շատ բաներ, որ եղան, չէին լինի: Ճիշտն այն է, որ ոստիկանությունն և անվտանգությունը միանան, հայրենիքը փրկել է պետք, ոչ թե Սահմա­նադրության այս կամ այն հոդվածի կամ էլ ժողովրդի անվան հետևում թաքնվել: Ես ասում եմ՝ եթե սա լի­ներ սեպտեմբերի 28-ին, այդ դառը պարտությունը մենք չէինք ունենա»:

-Մենք չգիտեինք, որ պար­տություն ենք կրելու:

-Իրենք պետք է իմանային, մենք կարող է չիմանայինք: Բայց Գլխավոր շտաբը, գեներալիտետը պետք է իմա­նար:

-Այս հայտարարությունն արա­գացնելո՞ւ է Փաշինյանի հեռացման պրոցեսը:

-Կարծում եմ՝ այո՛: Ուշացած է, բայց լավ է ուշ, քան երբեք:

-Նիկոլ Փաշինյանն իր կողմնա­կիցներին հրավիրել է Հանրա­պետության հրապարակ, քաղա­քացիական բախման վտանգներ չկա՞ն:

-Եթե մարդը հոգեկան լուրջ հի­վանդություն ունի, նա ամեն ինչ էլ կա­րող է անել, ամեն ինչ էլ կարող է թույլ տալ, հետևաբար՝ ամեն ինչ կարող է լինել, բայց Աստված մի արասցե:

-Եկեղեցու դերն այստեղ ո՞րն է, կանգնելու է հանրության կողքին:

-Եկեղեցին իր մոտեցումն արտա­հայտել է բանակից ավելի առաջ ու շուտ:

-Հոգևորականները գուցե դուրս գան փողո՞ց:

-Հոգևորականներն ամեն ինչ կանեն, որ բախում չլինի: Չպետք է ենթադրել, որ հարյուր-հազարավոր մարդիկ հրապարակում հավաքվե­լու են, ես հույս ունեմ, որ շատ քիչ մարդ կհավաքվի հրապարակում, և հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը կհասկանա, որ պետք է հեռանալ խե­լոք, սուսուփուս:

-Ընդդիմությունն էլ իր հերթին է հրավիրել հանրահավաքի:

-Թող հրավիրեն, հանրահավաքը դեռ արգելված չէ: Հույս ունեմ, որ Փա­շինյանի հավաքին քիչ մարդ կգնա:

-Շիրակից եկողներ չկա՞ն:

-Դե, Շիրակում ինչ-որ հայտա­րարություն տարածել են, որ եկեք գնանք, բայց քանի հոգի կգնա, խիստ կասկածում եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ