Թուրքիայում երկրաշարժից 119 ժամ անց փլուզված շենքից 16-ամյա տղա է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում երկրաշարժից 119 ժամ անց փլուզված շենքի փլատակներից 16-ամյա տղա է դուրս բերվել, հայտնում է CNN Turk-ը, փոխանցում է «Արմենպրեսը»:

Ըստ աղբյուրի՝ փլվածքների տակից դուրս բերված Քամիլ Ջանը նորմալ վիճակում է եղել։ Փրկարարները հայտնել են, որ լսել են տղայի ձայնը և աշխատանքներն իրականացրել են այդ ուղղությամբ։ Տղան դուրս գալուց անմիջապես հետո հետաքրքրվել է, թե այսօր ամսի քանիսն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ