Թուրքիայում ավտոբուսների մասնակցությամբ միանգամից երկու վթարի հետևանքով 40 վիրավոր ու մեկ զոհ կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

551365564836.8025

Թուրքիայում տուրիստական ավտոբուսների մասնակցությամբ միանգամից երկու վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 40 մարդ, ևս մեկը՝ մահացել։ Այս մասին հայտնում է DHA-ն։

Տուժածներին օգնության է շտապել շտապօգնության մեքենան, որը նույնպես վթարի է ենթարկվել վատ եղանակի պատճառով։ Մերկասառույցի պատճառով մեքենան շրջվել է, իսկ դրանում գտնվող վեց բժիշկ վնասվածքներ են ստացել։

--00—ՅՄ