Քերոբյանը ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին․

«Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները, անդրադարձել եմ ոլորտի առաջնահերթություններին ու իրականացվող ծրագրերին:

Այնուհետև քննարկել ենք այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն։ Այս համատեքստում հատկապես կարևորել ենք կանաչ տնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, փոքր և միջին ձեռնարկատիրությունը, կրթությունն ու զբոսաշրջությունը»,- հայտնում է նա։ 

--00—ՍՊ