Սիրիայի նախագահն այցելել է երկրաշարժից տուժած Հալեպ. տուժած շրջաններն աղետի գոտի են հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

1103862.jpg

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ժամանել է Հալեպ քաղաք, որը գտնվում է ավերիչ երկրաշարժից լրջորեն տուժած համանուն նահանգում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է SANA գործակալությունից:

Ասադը կնոջ՝ Ասմա ալ-Ասադի հետ միասին այցելել է հիվանդանոցներից մեկը, որտեղ բուժվում են տարերային աղետից տուժածները։ Լույս փետրվարի 6-ի գիշերը հզոր երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումները զոհերի և զգալի վնասների են հանգեցրել Թուրքիայի մի քանի նահանգներում, ինչպես նաև Սիրիայի տարածքում։

Սիրիայի Նախարարների խորհուրդը հայտարարել է, որ հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի և Համայի նահանգների՝ երկրաշարժից տուժած շրջանները համարվում են աղետի գոտի։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում տարերքի զոհ է դարձել ավելի քան 21,7 հազար մարդ։ 79 հազարից ավելի մարդ վիրավորվել է:

--00—ԶՀ