Հաթայում աղետի գոտի հնարավոր չէ հասնել օդային և ցամաքային ճանապարհով, տեղի հիվանդանոցը փլուզված է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

1

Երկրաշարժիչ տուժած Թուրքիայի Հաթայ նահանգում իրավիճակը բավականին ծանր է։ Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում հայտնում են տիրող իրավիճակի մասին, հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ նրանք մասնավորապես նշում են, որ աղետի գոտի օգնության հասնել չի լինում ցամաքային ճանապարհով, քանի որ ավտոճանապարհները ճեղքվել և քանդվել են։ Օդային ճանապարհով նույնպես անհնար է մոտենալ աղետի գոտուն քանի որ օդանավակայանի թռիչքուղին ահավոր վնասված է։

«Չնայած բոլոր նախազգուաշացոմներին՝ ժամանակին բռնեցին և սխալ հատվածում կառուցեցին թռիչքուղի»,- դժգոհում է թուրք օգտատերերից Օնուր Օզգեն։

Իսկ փլատակների տակից դուրս բերված վիրավորներին չեն կարողանում հոստպիատալացնել և բուժօգնություն ցույց տալ, քանի որ քաղաքային հիվանդանոցը նույնպես փլուզվել է երկրաշարժից։

--00—ԼՄ