Թուրքիայում աղետի գոտուց ավելի քան 11 հազար 100 տուժած Ստամբուլի հիվանդանոցներից դուրս է գրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1104895

Ստամբուլի հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած 1233 քաղաքացիներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ վիրավորներին մեգապոլիս են տեղափոխել ինչպես սանիտարական ավիացիան, այնպես էլ Թուրքիայի  ռազմատրանսպորտային ինքնաթիռները։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, երկու երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշում՝ ավելի քան 7 բալ ուժգնությամբ էպիկենտրոնով (տեղական ժամանակով 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ):

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ