Վանաձորի գազալցակայաններից մեկի պայթյունից տուժել է 3 անձ․ նրանք հոսպիտալացվել են 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նկար

Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով շտապ բուժօգնության մեքենաներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 տուժած, հայտնում է «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ն։

Մինչ հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն:

Տուժածները ներկայումս գտնվում են հետազոտման փուլում:

Ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: 

Վիճակների մասին կհաղորդվի ավելի ուշ:

--00—ԼՄ