ԼՂ 120 000 մարդու սովամահությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության թիրախային պատժամիջոցներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

default.jpg

Ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստները» կրակի վրա marsh mellow են պատրաստում՝ ծաղրելով Լաչինի միջանցքի շրջափակումը, որին աջակցում է Ադրբեջանը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Պետության կողմից հովանավորվող ԼՂ 120 հազար մարդկանց, 30 հազար երեխաների սովամահությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության թիրախային պատժամիջոցներով»,-գրել է նա:

--00—ԶՀ