Հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և դիսկոմֆորտի մեջ չեք. Վարդևանյանը՝ Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

Արամ

ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին՝ հայտարարելով, որ Մարուքյանն ինքն է քաղաքականացրել այս գործընթացը:

«Երբ Էդմոն Մարուքյանն իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում և ոչինչ, ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականցնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը, մեղմ ասած, զավեշտ է:

Մի խորհուրդ եկեք ես Ձեզ տամ, ընդհանրապես անիմաստ է իրավաբանի, իրավապաշտպանի կոչումը, երբ այն չի իրացվում: Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ՝ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք: Հենց սա է ցավը...

Առո՛ղջ եղեք», -գրել է Վարդևանյանը։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանը հայտնել էին, որ հետ են վերցնում Ռոբերտ Քոչարյանի անունից ՍԴ ներկայացված դիմումները, և եթե պառլամենտական ֆրակցիան կարծում է՝ գործընթացում իրավունքի խախտում կա և կա դիմում, որ կարող էր ստորագրվել ինչ-որ ամսաթվին, ապա չսպասի ինչ-որ ամսաթվի, այլ միանալ գործընթացին:

Ավելի ուշ ԼՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ հուլիսի 7-ին Քոչարյանի գործը ամեն դեպքում քննվելում է. «Ով եղել է այնտեղ, ձեզ խաբել են, որովհետև իրենք ասում են, որ դիումը հետ են վերցնում, իրենց նախապայմանը չկա, կարող ենք դիմել. դա սուտ է»:

--00—ԼՄ