Երևանում Toyota Land Cruiser-ը վարելիս հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

63497f5457b381871368f0e561684b3d_1674841091_v1.thumb_.jpg

Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Երևանի գնդի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, նա Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։ 

Շամշյանի տեղեկություններով նա ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանն է։

--00—ԶՀ