Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը ԼՂ. պետք է պատժի ենթարկվի. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Էդմոն-Մարուքյան.jpg

Ադրբեջանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը սպառազինությամբ շրջափակում է գազամատակարարումը, ինչպես նաև շրջափակում է կյանքի բոլոր հիմնական կարիքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի»,-հավելել է նա:

--00--ԱՀ