Ինչու է Ադրբեջանն օգոստոսին օկուպացրած Սարի բաբայում միայն նոյեմբերին նոր ականներ հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

248598.jpg

Ադրբեջանն օգոստոսին իր վերահսկողության տակ է վերցրել Սարի բաբան, բայց միայն նոյեմբերին այնտեղ նոր ականներ են հայտնաբերվել: Ինչո՞ւ։

Քանի որ սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, հակահետևակային ականները տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրանք ներկայացնեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու և օգտագործելու մեջ։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, Մարուքյանը երեկ նույն հարթակում գրել էր․ «Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից հանել է հակահետևակային ականները, դրանք տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերների մոտ Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»:

--00—ԶՀ