«Ռազմավարի պուրակում» արդեն հոգեխանգարմունքի դեպքեր են տեղի ունենում. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` կից գրելով.

«Ադրբեջանի տխրահռչակ դիկտատորի կողմից բացված «ռազմավարի պուրակում» արդեն հոգեխանգարմունքի դեպքեր են տեղի ունենում:

Եվս մեկ ապացույց միջազգային հանրությանը, որ հայ ռազմագերիները օր առաջ պետք է վերադարձվեն Հայաստան:

Միջազգային հանրությունը պետք է միջամտի և փակի այս ֆաշիզմի և հայատյացության «դպրոցը»...»:

--00--ԱԹ