Արցախի պետնախարարի ու նախագահի հնարավոր հրաժարականի մասին են խոսում, մի քանի դետալ դեռ բացակայում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

d4d9a8a553f5707da81cfb18e68fdbd5_M

Առավոտից Արցախում պաշտոնական մակարդակով նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին են խոսում, օրվա վերջ պետնախարարի ու նախագահի հնարավոր հրաժարականի, որոնք, բնականաբար, իրար հետ փոխկապակցված գործընթացներ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մի քանի դետալ դեռ բացակայում է իրավիճակը ողջ խորությամբ գնահատելու համար, սակայն եթե այս ամենն արվում է ադրբեջանական պահանջով ու նախընտրություններով, ըստ այդմ՝ ադրբեջանական խաղի կանոններին ենթարկվելու տրամաբանության ներքո, ապա դա հայկական օրակարգի ձախողումն է՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։

Անկախ նրանից, թե դրա դիմաց Ադրբեջանն ինչ գործարք է առաջարկել՝ ադրբեջանական դաշտ մտնելն ինքնին տապալում է»։

--00—ՅՄ