«Նուբարաշեն» ՔԿ-ում դատապարտյալին բերած կարտոֆիլի խյուսում սպիտակ դեղահաբի կտորներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

նկար

Հունվարի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձի համար բերված հանձնուքը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննությամբ հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել են սպիտակ, բյուրեղանման զանգվածներ:

նկար

Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, հերթական շրջայց կատարելիս, հանձնուքների ընդունման սենյակի մոտակայքում հայտնաբերել է գետնին ընկած կասկածելի փաթեթ, որում առկա են եղել սպիտակ, փոշենման և բյուրեղանման առանձնացված զանգվածներ, ինչպես նաև՝ սպիտակ դեղահաբի կտորներ:

նկար

Ստուգելու նպատակով ստացված տեղեկություններն այն մասին, որ հայտնաբերվածները նախատեսված են եղել դատապարտյալ Ա. Մ.-ի համար, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները վերջինիս ենթարկել են անձնական խուզարկության, որի արդյունքում տաբատի գրպանից հայտնաբերել են դատարկ ներարկիչ։ Այնուհետև խուզարկել են դատապարտյալի կացարանը և նրա մահճակալի մոտ դրված փափուկ կահույքի միջից հայտնաբերել պոլիէթիլենային տոպրակով սպիտակ, փոշենման զանգված:

--00—ԼՄ