Մենք ՌԴ խաղաղապահներին չենք քննադատում, մենք մեր մտահոգություններն ենք հայտնում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

photo_2023-01-10_14-08-48

Մենք ՌԴ խաղաղապահներին չենք քննադատում, մենք մեր մտահոգություններն ենք հայտնում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այսպես Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ միայն Ադրբեջանն էր քննադատում ՌԴ խաղաղապահներին, այսօր ՀՀ իշխանությունն էլ է քննադատում նրանց, բայց փաստացի բացի ՊԲ-ից նաև ՌԴ խաղաղապահներն են արցախցիների անվտանգության երաշխավորը հարցին։

«Ես անընդհատ մեր ռուս գործընկերների ուշադրությունն են հրավիրել, որ Ադրբեջանում սկսվել է ՌԴ խաղաղապահների վարկաբեկման արշավ»,–--ընդգծեց նա։

Փաշինյանը կրկին նշեց, որ մենք պետք է հասկանանք, թե ՌԴ խաղաղապահներն ինչ գործառույթ են այնտեղ իրականացնում։

«Այո, համաձայն եմ, այսօր ՌԴ խաղաղապահներն են Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովում։ Բայց մենք ունենք Փառուխի դեպքերը, երբ ադրբեջանցիները մուտք  են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և որևէ արձագանք չի եղել։ Խծաբերդում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ հայ զինվորականներ են գերեվարվել։ Նույնը Լաչինի միջանցքում»,-ասաց Փաշինյանը։

--00—ՅՄ