Լաչինի միջանցքը փակ էր, ԼՂ-ում մտահոգություններ կան այս առումով, վստահ եմ՝ տեղյակ եք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լարվածության աճի մասին:

«Մեզ մոտ իրավիճակը լարված է մնում. Լեռնային Ղարաբաղի կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի գլխավոր խնդիրը։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք նաև ԼՂ-ում լարվածության աճ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - ասել է Փաշինյանը։

Նա մատնանշել է վերջերս Լաչինի միջանցքի փակման փաստը։

«Լեռնային Ղարաբաղում այս կապակցությամբ մեծ մտահոգություններ կան։ Եվ ես հույս ունեմ, որ այսօր մենք կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը», - հավելել է Փաշինյանը։

--00—ԼՄ