Մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ,պետք են գործուն քայլեր․Արթուր Թովմասյանը՝ շարունակվող շրջափակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Screenshot 2023-01-09 124754

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի անդրադարձը շարունակվող շրջափակմանը․

«Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է:

Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի հ 1 և Երևանի տարբեր դպրոցներ: Կոպտորեն խախտված են այս երեխաների տարրական իրավունքները:

Ամանորը ընտանեկան հրաշքով լի տոն է: Ցավոք, հրաշք չեղավ  արցախցի այս երեխաների համար:

Մի̉թե փոքրիկ Արցախն ու կիսված ընտանիքների  այս երեխաները իրենցից վտանգ են  ներկայացնում հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի համար:

Արցախի Հանրապետության խորհրդարանն իր հայտարարություններով դիմել է բոլոր մարդասիրական կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, քաղաքակիրթ աշխարհին, սակայն մեր ձայնը մինչև այսօր լսելի չէ:

Արցախի ու Արցախի ժողովրդի թեման տեսականորեն շատ է շոշափվում միջազգային հարթակներում: Սակայն մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր:

Մենք հույսի ու հավատի ժողովուրդ ենք: Հուսանք՝ մեր աղոթքներն առ Աստված  փրկության դուռ կբացեն»:

--00—ՅՄ