Առաջիկա օրերին Բլինքենը կարող է հեռախոսազրույց ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Capture

Ակնկալում եմ, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Նա չի նշել, թե ով է նշանակվելու Ֆիլիպ Ռիքերի պաշտոնում, միայն հիշեցրել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ ուղիղ ներգրավվածություն ունեն պետքարտուղարն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը։

--00—ՅՄ