Բլինքենը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել սահմանին լարվածությունը թուլացնելու համար

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24 News

Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը.

«Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար: Մենք նաև կողմերին կոչ ենք անում ուղիղ և կառուցողական համագործակցության բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանի դեմարկացիան:

Ինչպես նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նոր սրացումն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»:

--00—ՄՀ