Հաղթանակ թաղամասի կիսակառույց շենքերից մեկի մոտ մոխրացած դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 31, 24News

նկար

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում գտնվող կիսակառույց շինության մոտ մոխրացած դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները կիսակառույց շինության մետ գտնվող կրակի համար օգտագործվող հատվածի հարևանությամբ հայտնաբերել են ամբողջովին մոխրացած դի։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

--00—ԼՄ