ԱԱԾ զորամասի աշխատակիցը Nissan XTrail-ով Ստեփանավանի ոլորաններում ընկել է ձորակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմանում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորանների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 44-ամյա Նորայր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։

Աղբյուրը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Նորայր Մ.-ն ծառայում է ՀՀ Ագային անվտանգության ծառայության Ն զորամասում։ 

--00—ԼՄ