Գնել Սանոսյանն այցելել է Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

320071261_577515703761280_5577648801981694644_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Սյունիքի մարզպետի և համայնքապետի ուղեկցությամբ այցելել է Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրեր։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Այցի շրջանակներում քննարկվել են համայնքներում իրականացված ծրագրերը, առաջիկայում սպասվող ծրագրերն ու առկա խնդիրները։

Նախարարը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերն ու խնդիրները։

--00—ՅՄ