Գնել Սանոսյանը Սյունիքում է․ ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

333882767_731294511808060_3303642482114344621_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման ընթացքը։

eehdgb

Նշված ճանապարհահատվածի մի մասում փլուզված հատված կա։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է պարզի փլուզման պատճառը և վերացնի այն։ Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները։

Որոտան-Խոտ 10.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։

fnjhfn

Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

--00—ՅՄ