Ինչպես են ապամոնտաժվում Օղակաձև զբոսայգու ինքնակամ կրպակներն ու սրճարանները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

default (2).jpg

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շարունակվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված կանաչապատ գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են:

Քաղաքապետարանի տեսանյութում երեւում է, թե ինչպես են տրակտորով քանդում այգում գտնվող սրճարանները, որոնցից մեկը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հետեւից մասում:

--00—ԶՀ
 

 

Տեսանյութեր