Նոր Հաճնի կամուրջը բարեկարգվել է, ուղղվել է դեֆորմացիան, տեղադրվել են նշաններ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

56

Կամուրջների ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում Նոր Գեղի-Եղվարդի հանգույց հանրապետական ավտոճանապարհի վրա գտնվող Նոր Հաճնի և  Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող Աշտարակի կամուրջների վրա տեղադրվել են ճանապարհային նշաններ։

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության հետ համաձայնեցմամբ՝ տեղակայվել են արագությունը չգերազանցող, ինչպես նաև ճանապարհային այլ նշաններ, լուսանդրադարձիչներ։

Կատարվել է նաև Նոր Հաճնի կամրջի դեֆորմացիոն կարերի մեխանիզմների փոփոխություն և վերանորոգում։

--00—ԻԴ