Նոր Հաճնի դպրոցականները մարզադահլիճ կունենան. ծրագրի արժեքը 35,6 միլիոն դրամ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

դպրոց

Նոր Հաճնի դպրոցականները մարզադահլիճ կունենան․ աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համայնք-պետություն համագործակցությամբ իրականացվող ծրագրերը քայլ առ քայլ տեսանելի արդյունքներ են գրանցում:

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեր մարզի Նոր Հաճն համայնքում իրականացվում են քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ:

Ծրագրի արժեքը 35.670.000 դրամ է, որից 10.701.000 դրամը (30 %) պետական բյուջեի, 24.969.000 դրամը (70 %) համայնքի ներդրումն է:

Հիմնանորոգված, ջեռուցվող և մարզումներն անցկացնելու համար նախատեսված համապատասխան մարզագույքով համալրված մարզադահլիճը շուտով շահագործման կհանձնվի:

Մարզադահլիճը սպասարկելու է և՛ հարակից երկու դպրոցներին, որոնք չունեն մարզադահլիճներ, և՛ համայնքի սպորտային կյանքին ընդհանրապես»,- գրել է մարզպետը:

--00—ԼՄ