Երբ է վճարվելու մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

248199.jpg

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, թե երբ է վճարվելու մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում։

Չխախտելով սահմանված ընթացակարգը՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը ևս կվճարվի այս ամսվա ընթացքում՝ առաջիկա օրերին»,-ասված է նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում։

--00—ԶՀ