ԲԴԽ-ում հետաձգվել է դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության հարցի քննությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

16544765187104226649.jpg

2022 թվականի նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

«Դատավորը գրավոր միջնորդել էր նիստը երկու շաբաթով հետաձգել, որպեսզի կարողանա ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը գործի քննությանը:

Միջնորդությունը բավարարվեց. հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին, ժամը՝ 11:00-ին»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ԶՀ