Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել, կան զոհեր. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիքլար փողոցում, քիչ առաջ պայթյուն է որոտացել։ Կան զոհեր, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Պայթյունի հետևանքով նաև բազմաթիվ մարդիկ են տուժել, այժմ նրանց  բուժօգնություն է ցուցաբերվում։

Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:

Թուրքական TRT հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ներկայումս Ստամբուլի կենտրոն են ուղարկվել տասնյակ շտապօգնության մեքենաներ՝ այնտեղ որոտացած հզոր պայթյունից հետո, տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, շրջափակվել է անվտանգության ուժերի կողմից։

Ասվում է, որ Իսթիքլալ փողոցում է գտնվում նաև Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը։

նկար
նկար