Քննարկվել է Հայաստանից դեպի Լոնդոն ուղիղ չվերթ իրականացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

314404809_503830898458038_718924555564937115_n.thumb_.jpg

Լոնդոնում շարունակվում է «WTM London 2022» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի տաղավար այցելել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ CNN, BBC ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտում թիրախային շուկա հանդիսացող երկրների՝ Մեծ Բրիտանիայի,  Ֆրանսիայի, Գերմանիայի ինֆլուենսերների և մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հետագա մարքեթինգային գործունեության քննարկման նպատակով։

«WizzAir» ընկերության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է դեպի Լոնդոն ուղիղ չվերթ իրականացնելու հնարավորությունը։

--00—ԶՀ