Շոյգուն Պուտինին զեկուցել է մասնակի զորահավաքի ավարտի մասին․ Ուկրաինա է մեկնել 82 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Կ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի զորահավաքի ավարտի մասին։

«Զորակոչվել ու զորքին է միացել գործադիր իշխանության 1300 ներկայացուցիչ, 27 հազար ձեռնարկատեր, 13 հազար քաղաքացի, չսպասելով ծանուցագրի, իր պարտքը կատարելու ցանկություն է հայտնել որպես կապավոր։ Զորակոչված քաղաքացիների միջին տարիքը 35 տարեկանն է»,-ասել է նա։

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս պահին 218 հազար մարդ նախնական պատրաստություն է անցնում։ Ուսումնական փուլն ավարտել ու Ուկրաինա՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու է մեկնել 82 հազար մարդ։

--00—ԱՊ