Զորամասի բուժծառայության պետը ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի հոգեմետ նյութ պարունակող դեղ և վաճառել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

37046_0-arcaxi-aac_M.jpg

Սույն թվականի հոկտեմբեր ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով պարզվել է, որ N զորամասի բուժծառայության պետը 2022թ. հունվար ամսից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի հոգեմետ նյութ պարունակող տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և այն իրացրել մեկ այլ պաշտոնատար անձի:

Հայտնում է Արցախի դատախազությունը։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ըստ ենթակայության՝ նախաքննության կատարման համար: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԶՀ