Արայիկ Խզմալյանը 3 օրով գործուղվում է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

246318.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ`ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը գործուղվում է Գերմանիա:

Որոշման մեջ ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2022 թվականի նոյեմբերի 16-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մագդեբուրգ)՝ «Հայաստանի օր» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Արայիկ Խզմալյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների 2 մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

--00—ԶՀ