Սուրեն Պապիկյանը գործուղման կմեկնի Ավստրիա

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News

պապիկյան

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 21-ից 23-ը կմեկնի գործուղման Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 64-րդ հերթական նստաշրջանին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում անցկացվող գիտական ֆորումին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին
2020 թվականի սեպտեմբերի 21-ից 23-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն
(Վիեննա)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 64-րդ հերթական նստաշրջանին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում անցկացվող գիտական ֆորումին մասնակցելու նպատակով»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

--00--ԱԹ